Արամ Սարգսյանը Սեյրան Օհանյանի մասին
Այսօր ՊՆ նախարարի խորհրդական, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը Եռաբլուր էր այցելել: Ինչպես նշեց՝ պաշտպանության նախկին նախարարին որպես ընդդիմադիր գործիչ չի պատկերացնում։ «Գիտեմ մի բան, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուզում է , որ երկրի վիճակը կայուն լինի, նորմալ լինի և ամենաշատը մտահոգված է բանակի համար»,- նշեց նա: Երբ լրագրողները պնդեցին, թե Սեյրան Օհանյանն ավելի շատ նեղացած գնաց, դրա համար հիմար իշխանությունների դեմ է դուրս եկել՝ Արմեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Սեյրան Օհանյանին բոլորովին չեն նեղացրել. «Չեմ կարծում: Իր գնալու օրը, երբ ներկայացրել են Վիգեն Սարգսյանին, ինքը ներկա է եղել եւ նաեւ ես եմ ներկա եղել: ՀՀ նախագահը ներկայացրել է նոր նախարարին: Մեր բոլորի ներկայությամբ կոլեգիայի փոքրիկ դահլիճում ասաց, որ առաջարկվել է Սեյրան Օհանյանին Անվտանգության խորհրդի քարտուղար եւ ՀԱՊԿ-ի խորհրդի քարտուղար: Սեյրան Օհանյանն այդ պահին ոչ թե հրաժարվել է, այլ խնդրել է ՀՀ նախագահին մի փոքրիկ դադար, որպեսզի հանգստանա, ի վերջո մարդը հանգստի կարիք ունի»:
