Է. Մարուքյանն՝ ընդդեմ ՏՄՊՊՀ նախագահի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել  առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությամբ: Կուսակցության հիմնադիր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում այս կապակցությամբ գրառել է. «Փետրվարի 2-ին շրջանառության մեջ եմ դրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Սույն փաթեթի ընդունման արդյունքում ՏՄՊՊՀ նախագահն (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի) նախագահն այլևս չի կարող որևէ կուսակցության անդամ լինել ինչպես այսօր է։ Սույն փաթեթը քննարկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդում, և սա մեր առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունն է: Մենք գտնում ենք, որ սույն փաթեթի ընդունումը կնվազեցնի ամենաբարձր մակարդակով իրականացվող հովանավորչությունը Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, իմ կողմից առաջարկված կարգավորման նպատակն է ապահովել այս բոլոր մարմինների պաշտոնատար անձանց քաղաքական չեզոքությունը: Խնդիրն այն է, որ այս մարմիններն իրենց լիազորությունների անաչառ իրականացման համար, որպես հիմնաքարային պայման, պետք է անկախ լինեն պետական մարմիններից, առանձին պաշտոնատար անձանցից, տնտեսվարող սուբյեկտներից ու նշվածների հետ փոխկապակցված անձանցից: Փաստն այն է, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքական և այլ պաշտոններ զբաղեցնող անձիք չափազանց հաճախ նույնանում են, և անձը, լինելով միաժամանակ ինչպես այդ մարմիններից որևէ մեկի, այնպես էլ որոշակի կուսակցության անդամ, չի կարող անկաշկանդ իրականացնել իր լիազորությունները, և այստեղ, ըստ էության, անխուսափելի է շահերի բախումը: Այսինքն, ակնհայտ է, որ անձը չի կարող անաչառ լինել որոշակի քաղաքական թիմի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ համապատասխան դեպքերում վարչական վարույթ հարուցելու, խախտումները գրանցելու և որակելու, սանկցիա կիրառելու ընթացքում, երբ ինքը ևս միաժամանակ այդ նույն թիմի անդամ է: նչպե՞ս կարող է որևէ կուսակցության անդամ հանդիսացող խորհրդի անդամը կամ նախագահն իրականացնել իր լիազորությունները նույն կուսակցության այլ անդամների կողմից ղեկավարվող պետական մարմիններում, որոնց թվում են նախարարություններ և այլ գերատեսչություններ ու մարմիններ, խուսափել շահերի բախումից և լինել անկողմնակալ»,- գրառել է պատգամավորը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video) Քաղաքացու բորբոքված դիտարկումները՝ Փաշինյանին․ «Բա ես ինչ իմանամ՝ ինչի, կյանքի էդ էջը փակեք» (video) «Աննա՛, Կանդազի պահով մենակ Կանդազն է մեղավոր․ կասեմ՝ ինչու». Նարե Սոսե (video) Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video) Ռուսաստանի համբերությունը սպառվել է․ Փաշինյանի այցը Մոսկվա մի բան փաստեց․․․ Սուսլով (video) Իրավապաշտպանները 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքն անհամաչափ են համարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am