Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ ուղղված Սիրիայում ռուս զինվորականների գործողություններին: Նա Վլադիմիր Պուտինին անվանել է այդ երկրի «ըստ էության, օկուպանտ»՝ մեջբերում է Bloomberg-ը Hurriyet պարբերականին տված Էրդողանի հարցազրույցից:
Մասնավորապես, Էրդողանը մեկնաբանել է Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում Բաշար Ասադի կառավարական զորքերի հարձակումները ապստամբների դիրքերի վրա: «Դուք ի՞նչ եք անում Սիրիայում,- դիմել է նա Պուտինին:- Ըստ էության, դուք օկուպանտ եք»:
Ռուսական ավիացիան աջակցում է սիրիական բանակին, որը անցյալ շաբաթ Հալեպի մոտ գրավել է մի քանի առանցքային կետեր՝ փակելով Թուրքիայի կողմից ապստամբների մատակարարման հնարավորությունը:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը