Ռուսաստանում Հովիկ Աբրահամյանի նկատմամբ այդքան վստահություն չկար. Մոդեստ Կոլերով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, փորձագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա այցին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա եղել է ոչ թե աշխատանքային, այլ պաշտոնական այց: «Սա, իհարկե, լուրջ աջակցություն, ճանաչում եւ ավանս է հենց անձամբ վարչապետին»,- ասել է նա: Իսկ հարցին, թե արդյո՞ք այդ ընդունելության պատճառը վարչապետի անձն է եղել, նա նշել է. «Այո՛, սա հատուկ վստահության ժեստ էր, քանի որ Հովիկ Աբրահամյանի դեպքում վստահության նման մակարդակ չկար: Բայց այս ուղեւորությունը չափազանց աղքատ էր, չկան լուրջ, սկզբունքային որոշումներ»: Միաժամանակ նա նշել է, թե իր կարծիքով՝ Հայաստանի համար հիմա մեկ գլխավոր հարց կա. «Թե խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ինչպիսին կլինեն Սերժ Սարգսյանի լիդերության մեխանիզմները»,- նշել է նա»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
