Խիստ լարվել են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խիստ լարվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Մ. Պողոսյանն ԱԺ ընտրություններում պատրաստվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում և իր նախընտրական շտաբի համար սկսել է տարածքներ փնտրել նաև Ավան համայնքում: Սակայն այդ փաստը դուր չի եկել Տարոն Մարգարյանին, որը ևս աներորդու` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նույն ընտրատարածքում: Ու ստացվում է, որ չնայած ՀՀԿ-ից արված զգուշացումներին՝ Քեթրինի Միհրանն Ավանում խանգարում է նրանց: Տարոն Մարգարյանն էլ հրահանգել է Ավանում Մ. Պողոսյանին շտաբի համար վարձակալությամբ տարածքներ չտալ: Պողոսյանն էլ փորձում է այս օրերին գրասենյակի համար տարածք գնել, որպեսզի որևէ սեփականատեր Տարոն Մարգարյանի, հետևաբար նաև ուժային կառույցների հետ խնդիրներ չունենա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
