«Նիսանը» 300 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին՝ ժամը 00.20-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի 78 MR 788 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 24-ամյա Ս. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 300 մ), ինչի հետեւանքով Ս. Մ.-ն եւ ուղեւոր Վ. Հ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ Փրկարարների կանչի վայր հասնելը Ս. Մ.-ն եւ ուղեւոր 26-ամյա Վ. Հ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
