Լիսկայի զարմիկ Գորիսի ԲԿ տնօրենն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել
«Ժողովուրդ» թերթը գչում է. «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ստուգումներն ունեն մեկ նպատակ՝ նորանշանակ մարզպետը փորձում է աշխատանքից ազատել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին եւ նրանց փոխարինել իր վստահված անձանցով: Արդեն աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը, հիմա էլ հերթը հասել է Սաշիկ Խաչատրյանին՝ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
