Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Renault Logan մակնիշի 520 ՕZ 61 համարանիշի և Վազ 2121 մակնիի 96 ՕA 666 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, իսկ նրա վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արամ Լորսաբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ո քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին, որ նշված խաչմերուկում հաճախակի են լինում վթարներ, քանի որ բացակայում են լուսակիրները /светофор/։ ԽՍՀՄ տարիներին այս խաչմերուկն ունեցել է երթևեկությունը կարգավորող «սվետոֆորներ», սակայն, չգիտես ինչու, ինչ-որ ծալապակասի մտքով անցել է «սֆետոֆորները» հանել տալ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ՃՈ համապատասխան վարչության պետը տեղեկացրեց, որ գարունը նշված խաչմերուկում տեղադրվելու են «սվետոֆորներ», սակայն այս օրերին չեն տեղադրում՝ կապված եղանակի անբարենպաստ լինելու հանգամանքով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
