Սերժ Սարգսյանը ներկա է եղելՍոչիի ձմեռային խաղերի բացմանը
Ria Novosti-ի թղթակիցը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սոչիի 22-րդ ձմեռային խաղերի բացումը: Այստեղ է նաև Սերժ Սարգսյանը: Լուսանկարին կից գրառման մեջ մասնավորապես ասվում է. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը և այլ պաշտոնատար անձինք՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Սերժ Սարգսյանի՝ Սոչի կատարած այցի մասին պաշտոնական հաղորդագրություն չկա:
