Դալլաքյանը Ծառուկյանի հետ արդյունավետ հանդիպում է ունեցել
Այսօր լրագրողների հետ զրույցում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանն ասել է, թե Գագիկ Ծառուկյանի հետ արդունավետ հանդիպումներ են եղել: «Ես այն քաղաքական գործիչն եմ, որը ողջունել է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն եւ ընդգծել, որ նա լուրջ անելիքներ ունի մեր երկրի եւ ժողովրդի համար: Նաեւ ասեմ, որ 2003 թվականից մենք ունենք անձնական ջերմ հարաբերություններ, պարբերաբար հանդիպում ենք, նաեւ հանդիպում ենք այս ժամանակահատվածում: Եթե դուք թույլ կտաք, ես ավելի մանրամասներ չեմ ներկայացնի: Բայց կարող եմ ասել, որ այդ հանդիպումները իմ եւ պարոն Ծառուկյանի միջեւ շատ արդյունավետ են»: Խոսելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի`ՀՀԿ-ն լքելու որոշումից, ասաց, որ հարգանքով է վերաբերվում. «Եվ եթե Հովիկ Աբրահամյանը հստակ ներկայացնի իր մոտեցումները` Հայաստանում ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակից դուրս գալու մասին, ես կտամ նաև գնահատականներ` նրա հետ որոշակի համագործակցության վերաբերյալ»: Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ եթե հաջողվի ստեղծել լուրջ բեւեռ, ապա հնարավոր կլինի Հայաստանում արմատական, հեղափոխական բարեփոխումներ իրականացնել:
