ԵԽԽՎ-ում բարձրացրվել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների եւ մշակութային օջախների ոչնչացման հարցը

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին հայկական պատվիրակության անդամները շարունակել են ակտիվորեն մասնակցել՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն եղել: Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Իրավիճակը Սիրիայում եւ դրա ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով հրատապ կարգով հրավիրված բանավեճի ձեւաչափում ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, մշակութային օջախների ոչնչացման եւ մեծաթիվ սիրիահայ փախստականների հարցը: Սիրիայում եւ դրանից դուրս ծավալվող իրավիճակն ԱԺ փոխնախագահը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է Մերձավոր Արեւելքի անմիջական հարեւանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց տարածաշրջանում եւ դրանից դուրս: Մեր երկրի անունից ողջունելով հաստատված հրադադարի ռեժիմն այդ ծանր իրավիճակում եւ հույս հայտնելով, որ այն կհանգեցնի տեւական խաղաղության՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների վրա՝ չշրջանցելով նաեւ հայերին՝ Սիրիայի, Իրաքի եւ տարածաշրջանի ավանդական համայնքների ներկայացուցիչներին: «Մեր հայրենակիցներից շատերը մահացել են ահաբեկչական հարձակումների եւ ռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները եւ մշակութային հաստատություններն ավերվել են»,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ հավելելով, որ երախտագետ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա հարյուր տարի առաջ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների՝ նաեւ արաբական երկրներում ապաստան գտնելու փաստը: «Այսօր էլ հազարավոր հայեր Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին ստիպված են կրկին լքել իրենց բնակավայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը սիրիացի փախստականներին ընդունող թվով երրորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանն զգալի ջանքեր է գործադրել փախստականներին աջակցման եւ ինտեգրման ուղղությամբ, առաջարկել փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության եւ քաղաքացիության տրամադրման ընթացակարգեր: Պետությունն աջակցում է նրանց գործարարությամբ զբաղվելուն, տրամադրում է երկարաժամկետ բնակության վայր, ապահովում է անվճար բժշկական օգնությամբ եւ կրթաթոշակով: «Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեք անդրադառնա Սիրիայի փախստականների, ինչպես նաեւ նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին»,- իր ելույթում համոզմունք է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ ողջունելի համարելով Կիպրոսի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իր նախագահության ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն դիտարկելու նախաձեռնությունը: «Մենք բոլորս աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում՝ Սիրիայում տեղի ունեցած մշակույթի դեմ ուղղված բարբարոսական ավերածություններից հետո՝ Պալմիրան, Հալեպի Ցիտադելը դրա ցայտուն օրինակներն են: Որպես աշխարհի քաղաքացիներ՝ մենք պատասխանատու ենք եւ պարտավոր ենք ջանքեր գործադրել՝ կանխելու մշակութային հուշարձանների ոչնչացումը թե պատերազմական, եւ թե հատկապես խաղաղ ժամանակահատվածում»,- եզրափակել է ելույթը Հերմինե Նաղդալյանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am