«Սա ուղղակի սանձարձակություն է. բանտապետը դատարանի փոխարեն պետք է որոշի». Ալումյան
ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Նորք Մարաշի «հանցավոր խմբի» գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ դեռ անցյալ դատական նիստի ժամանակ է դատարանից ճշտել՝ դատարանը պահանջո՞ւմ է ՔԿՀ-ից Շիրխանյանի բժշկական անկետաները, դատարանը դրական պատասխան է տվել: «Բանտապետը որոշել է, որ չի տալու: Դե սա ուղղակի սանձարձակություն է. բանտապետը դատարանի փոխարեն պետք է որոշի՝ դատարանն ինչ պետք է ուսումնասիրի, ինչը չէ»,- ասաց Հայկ Ալումյանը: Նշենք, որ 2015 թ. Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանը պահանջում է իրեն տրամադրել պատգարակ, քանի որ առողջական վիճակը շատ վատ է եւ չի կարող ոչ երկար կանգնած, ոչ էլ նստած մնալ: Այս գործով դատաքննություն դեռ չի սկսվել: Արդեն 4-րդ անգամ նիստը հետաձգվում է:
