«Ես ուզում եմ բանակը մաքրեն կեղտերից». «Ա1+»
Բանակի օրվան ընդառաջ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն արդարություն են պահանջում։ Նրանք բանակում վիճակը լավացնելու կոչով դիմում են իշխանությանը. «Բոլոր ծնողներիանունից եմ ասում, ես ուզում եմբանակը մաքրեն կեղտերից։ Բանակի օրը մեր տղաների օրն էլէ։ Մեր տղաներն էլ են զինվորներեղել, հերոսներ եղել։ Եթե թողնեին նենց հերոսություններ կանեին մեր երեխեքը, որ կապշեին»,- ասում է Նանա Մուրադյանը։ Այս կանանց զավակները որևէ անգամ չմեծարվեցին, ավելին՝ ծնողների համար չբացահայտված մնացին որդիների մահվան հանգամանքները։ «Իմ տղային սպանել են, վկային էլ երկրից հանել ա Վովա Գասպարյանը, որ վկաներ չունենանք։ Ինչի իմ երեխու գործը չեն բացահայտում, ինչի են կարճել իմ երեխայի գործը»,- ասում է ԻրինաՂազարյանը։ Երեկոյան Բաղրամյան 26-ում տոնական միջոցառում է սպասվում։ Հունվարի 28-ից մեկ օր առաջ մեծարվեն բանակի հերոսները։ Նման վերաբերմունքը նաև այս մարդկանց պահանջն է։ Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
