Մեկնարկում են ԵՄ-ի և Իրանի միջև 2-օրյա բանակցությունները
Եվրամիության և Իրանի միջև համագործակցության հարցերով երկօրյա բանակցությունները կսկսվեն երկուշաբթի, Թեհրանում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության Եվրոպայի և Ամերիկայի բաժնի ղեկավար Մաջիդ Թահթ Ռավանչին, գրում է РИА Новости-ն: Արտաքին գործերով եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի գլխավորությամբ եվրոպական պատվիրակությունը ժամանում է Թեհրան՝ համագործակցության մասին բանակցություններ անցկացնելու համար: Ռավանչին նշել է, որ նման բանակցություններ նախատեսվում է անցկացնել կես տարին մեկ անգամ՝ Թեհրանում և Բրյուսելում: Երկխոսության ընթացքում սպասվում է մի շարք հարցերի քննարկում, նախևառաջ՝ Իրանի և Եվրոպայի միջև համագործակցությունն էներգետիկ, առևտրի, բանկային գործի և ֆինանսների ոլորտներում։
