Մհեր Սեդրակյանի թաղապետ փեսան ազատվեց պաշտոնից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը: Նշենք, որ Արմեն Հարությունյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի քրոջ փեսան է։ Մհեր Սեդրակյանի անմիջական ջանքերով է Արմեն Հարությունյանը դարձել Էրեբունու թաղապետ եւ տարիներ ի վեր պաշտոնավարել: Սակայն այսօր արդեն նրան պաշտոնից ազատելով` ըստ էության հաստատվում են լուրերը, որ Մհեր Սեդրակյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից: Հարազատներին աշխատանքից ազատելը կլանի պարագլխի հեռանալուց հետո արվող առաջին քայլն էր, ինչը տեսանք նաեւ Հովիկ Աբրահամյանի դեպքում, երբ նրա եղբորորդին` Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվեց պաշտոնից:
