Ջուրը քաշելու ժամանակն է. Նիկոլ Փաշինյանը՝ Սարգսյան-Աբրահամյան «հակամարտության» մասին
Երեկ՝ հունվարի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը խոսելով ՀՀԿ-ից արտահոսքի մասին ասել էր. «Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: Այսօր Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»,- գրել է նա:
