«Ջոնիկը հանե՞լ է։ Կեցցե մայիսի 1-ը» .Տիգրան Կարապետյան

«Վաղուց եմ քաղաքական դաշտում, գիտեմ բոլորի կարողությունները: Շատ դեպքերում կռիվ է գնում աթոռի համար, մեծ նպատակներ չկան: Իսկ Սեյրան Օհանյանը մաքուր մարդ է, սկզբունքային: Պատկերացրեք, նրան 5-10 պաշտոն են առաջարկել, չի համաձայնել, դա ինձ գրավում է: Բացի այդ՝ բաց դաշինք է, ոչ թե ընտրում ու բոլորին են հրավիրում, իսկ դա ինձ գրավեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացատրելով Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան,-Վարդան Օսկանյան- Արամ Սարգսյան-Պարույր Հայրիկյան դաշինքին միանալու իր որոշման մասին՝ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Իշխանավորներն արդեն խուճապի մեջ են, քանի որ նրանց շարքերը շատերն են լքում:Ամենակարևորը ընդդիմության միավորվելն է: Իշխանությունը չպետք է կարողանա միշտ բարձունքում լինել: Եթե Սերժ Սարգսյանն իր կողմնակիցներին չի վստահում, ապա իրեն էլ հայ ժողովուրդը չի վստահում: Քաղաքական դաշտը պետք է կայանա, որպեսզի կարողանա իշխանափոխություն անել: Միշտ հարցրել եք՝ ինչո՞ւ չի միանում ընդդիմությունը, հիմա միանում է: Անարդարության մեջ ինչքա՞ն կարելի է ապրել: Ինչ ուզում անում են՝ ո՞վ է ժողովրդին հաշվի առնում: Մենք պետք է ոչ ռուսամետ, ոչ էլ արևմտամետ լինենք: Հայամետ է անհրաժեշտ լինել»,-նկատեց Տիգրան Կարապետյանը: Տիգրան Կարապետյանն այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներից տեղեկացավ, որ թիվ 17 մեծամասնական ընտրատարածքում իր մրցակիցներից Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը՝ ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբայրը հանել է իր թեկնածությունը։ «Կեցցե մայիսի 1-ը», – եղավ Տիգրան Կարապետիչի արձագանքը։ Նրա կարծիքով, ՀՀԿ-ն հավանաբար այս քայլով «զգաց», որ երեք հոգի իր դեմ դնելով, Կարապետյանին ավելի նշանավոր է դարձնում։ «Իրենք քեռու աղջկա հույսով չմնացին՝ եղբայրը դրեց։ Դուրս է գալիս՝ պատգամավորի աթոռը ժառանգական է, բռոնյա են արել…», – ասաց նա։    

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am