Էդուարդո Էռնեկյանը նոր բիզնես է սկսում
Արգենտինական Clarin պարբերականը ,արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն անհանգստացած է լատինաամերիկյան երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրատնտեսական քաղաքականությունից: Ծագումով հայ միլիարդատիրոջ Corporación América ընկերությունը, որը ղեկավարում է Արգենտինայի, Բրազիլիայի, Պերուի, Ուրուգվայի, Էկվադորի խոշորագույն օդավակայանները, կարծում է, որ Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունները վերանայելու Թրամփի նախընտրական հայտարարությունները կարող են բացասաբար ազդել միջտարածաշրջանային երկրների առևտրատնտեսական միության վրա։ Կապված իր մտավախությունների հետ՝ Արգենտինայի խոշորագույն գործարարը պատրաստվում է ներկայանալ Բուենոս Այրեսի ֆոնդային բորսայում՝ իր ընկերությունների բաժնետոմսերով,գրում է պարբերականը: Էդուարդո Էռնեկյանը, ում կարողությունը գնահատվում է 1.8 մլրդ դոլար, պլանավորում է նաև սեփական բանկ բացել Արգենտինայում, որը նման կլինի հայաստանյան իր Converse բանկին։
