Կարապետիչն ու Սեյրան Օհանյանը քննարկել են
Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան դաշինքնին միանալու իր որոշումը,ասաց.«Ինչո՞ւ դաշինք, որովհետև ակնհայտ է, որ դաշինքի վերաբերյալ պահանջներ կան, ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի, միշտ դա ասել ենք, բայց չի ստացվել: Ինչո՞ւ Սեյրան Օհանյան, որովհետև ես բոլորի կարողությունները գիտեմ, բոլոր կուսակցությունների, դաշինքների կարողությունները, մոտեցումները գիտեմ, շատ դեպքերում աթոռակռիվ է գնում, մեծ նպատակներ չկան, իսկ Սեյրան Օհանյանին անձնապես ճանաչում եմ, համակրում եմ, մաքուր մարդ է, մեդալակիր, համակրում են նաև Վիկտոր Դալլաքյանին»: Սեյրան Օհանյանն ազնիվ մարդ է ու առնչություն չունի «մարտի մեկի» հետ,ասաց նա և հավելեց,որ իրեն գրավում է այն, որ սա բաց դաշինք է: Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը միթե պատասխանատվություն չունի ապրիլյան դեպքերի համար, բանախոսն արձագանքեց, թե ավելի շատ գլխավոր հրամանատարն է պատասխանատուն: Նա հայտնեց, որ հանդիպում է ունեցել Պաշտպանության նախկին նախարարի հետ: «Ես ուզում էի պարզել՝ նպատակները խորն են, ասենք Սեյրան Օհանյանն ասաց, որ ամեն ինչ անելու ենք ազգի համար, ազգը փրկել է պետք, ես դա լոկ խոսքեր չեմ ասում»,-ասաց նա:
