Վիգեն Սարգսյանը՝վարչապետ դառնալու մասին
«Պաշտպանության նախարարի աշխատանքը համարում եմ ամենահետաքրքիր, կարևոր, պատասխանատու աշխատանքներից մեկը: Չեմ համարում, որ պետք է որևէ աշխատանք համադրել այլ աշխատանքի հետ իր ցանկալիության առումով: Ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններում մենք կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին շարունակել աշխատել պաշտպանության նախարարությունում: Ես այստեղ տեսնում եմ շատ մեծ անելիքներ: Իրոք, մեծ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքները: Իմ համոզմամբ, այսօր այստեղ պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք և չի կարելի այս աշխատանքից արագ տեղափոխելու պլաններ կառուցել: Դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ: Ընտրությունների արդյունքները ցույց կտան: Իհարկե, եթե ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին պլանավորում ենք, հույս ունեմ, որ նախագահը թույլ կտա ինձ շարունակել այստեղ իմ գործառույթները»,- ամփոփելով 118 օրվա աշխատանքը՝լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով, այսօր Հայաստանն ունի գործադիր իշխանության շատ ուժեղ, կարող թիմ: Նա համոզված է, որ ՀՀ վարչապետը դրսևորել է այն տեսլականը, որն անհրաժեշտ է զարգանալու համար: «Իր գործարար ջիղով, աշխարհընկալումով, առաջնորդությամբ, ես համարում եմ, որ այսօր ունենք շատ հաջողված կառավարություն վարչապետի գլխավորությամբ և մեծ պատիվ է ինձ համար աշխատել այդ կառավարության մեջ, բերել իմ մասնակցությունը մեր երկրի առաջընթացին և զարգացմանը», ասաց Վիգեն Սարգսյանը:
