Հայաստանի քաղաքացիներն անհաղորդ են այս իրադարձություններին

Քաղաքական ուժերն ու գործիչները հանդիպում են, փսփսում, հոգոցներ հանում, կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրում։ Հայաստանի քաղաքացիներն անհաղորդ են այս իրադարձություններին։ Քաղաքացիներիս բացատրություն տալ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, քաղաքականության մեջ պտտվող ուժերն իրենց պատվից ցած են համարում։ Ինչո՞ւ է, դիցուք, Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանի երբեւէ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, վարչապետ դարձել, ապա ազատվել այդ պաշտոնից, հիմա էլ ՀՀԿ-ից հեռանալու դժվար որոշում ընդունել։ Սահմանադրությամբ մեկ-երկու խոսքով շոյված է մեր ինքնասիրությունը՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», ինչով էլ, փաստորեն, առաջարկում են մխիթարվել։ Եվ ժողովուրդն այդպես էլ վարվում է։ Վկան՝ «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժը Մխչյան գյուղից Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս զալու մասին։ Միայն այն «արժանիքի» համար, որ Աբրահամյանն իրենց համագյուղացին է եւ շատ փող ունի, այս մարդիկ նրան տեսնում են բացառապես ՀՀ նախագահի պաշտոնում։ Եվ ինչու՞ ոչ. Աբրահամյանն ունի գործող նախագահին բնորոշ բոլոր առավելությունները. մասնավորապես, «նրա խելքն այնքան շատ ա, որ կարող ա խաբի դաժե»։ Նման հարցումներին կարծիք հայտնելով էլ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը նախընտրական այս գործընթացներին ավարտվում է։ Քաղաքացիներիս, այլ կերպ ասած՝ ընտրողներիս գործոնը որքան լուսանցքային ու անէական է ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի համար, նույնքան խորհրդանշական է նաեւ ընդդիմադիր ուժերի համար։ Եվ նրանք, համաձայնենք, իրավացի են, քանի որ խորհրդարան անցնելու ճանապարհն ընտրողների սիրտը չէ։ Քաղաքական ուժերն այսօր իրենց թիկունքին լուրջ, ազդեցիկ ընտրազանգված չունեն։ Ունեն ֆան-ակումբներ, համակիրների փոքրիկ, բայց համառ խմբեր։ Միակ թեկնածուն, որին իր ֆինանսական ռեսուրսը չափազանց սիրելի է դարձնում, Գագիկ Ծառուկյանն է՝ լյումպենի եւ նրա փողերից սնվող քաղաքական գործիչների հավերժ «թագավորը»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am