Հերթական հարձակումը`փախստականների կենտրոնի վրա
Պրահայում մոտ 20 անհայտ անձինք այրել են կենտրոնը, որն օգնում է փախստականներին: Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 6-ին՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի մայրաքաղաքում մահմեդականների և ներգաղթի դեմ, գրում է korrespondent.net-ը: Հարձակվողները ներխուժել են «Կլինիկա2» կենտրոն, որը փախստականների համար հագուստի հավաքման ակցիա էր կազմակերպել, և այրվող խառնուրդով շշեր են նետել: Իշխանությունները հայտնում են, որ հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է վիրավորվել: Պրահայի հրշեջների խոսնակը հայտնել է, որ կրակը արագ մարվել է: Կենտրոնում աշխատող ակտիվիստները պատմել են, որ հարձակվողները նեոնացիստներն են եղել:
