Այս տարի զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ.նախարար

Այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով զորակոչին, նշեց, որ ամեն ինչ պետք է արվի զորակոչն ավելի հարթ և համաչափ կազմակերպելու համար։ «Սրանով չենք բավարարվում: Մեր գնահատականով, միջանկյալ արդյունք է: Մինչև ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք զորակոչն ավելի հարթ, համաչափ կազմակերպելու համար»,- ասաց նախարարը: Հավաքակայանն առաջին կետն է, որտեղ քաղաքացին, ծնողը շփվում է զինված ուժերի, բանակի հետ,ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանը խոսեց ազգ-բանակ կոնցեպտից՝ նշելով, որ հասարակության մեջ ամեն ինչ անելու են, որ ձեւավորվի հարգանք զինվորական, սպայական ծառայության նկատմամբ, այդ մասնագիտությանը վերադարձվի իր գրավչությունը: «Այս տարի զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ:  Սսկսնակ սպան մրցունակ, միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ է ստանում: Այն գերազանցում է նաեւ կարմիր դիպլոմով ավարտած ամենահեղինակավոր ֆակուլտետներն ավարտած, ասենք՝ իրավաբանի կամ միջազգային հարաբերությունների շրջանավարտի առաջին աշխատավարձից: Սակայն այս պարագայում պետք է հաշվի առնենք սպայի աշխատանքային պայմաններն ու ծանրաբեռնվածությունը»,ասաց նա: Ինչ վերաբերում է «Հազար դրամների» աղմկահարույց օրենքին, ըստ որի պետք է հունվարից սկսվեն զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումները, նախարարն ասաց, որ հիմնադրամի խորհուրդը դեռ պետք է ձեւավորվի, օրենսդրական ակտերը ձեւավորվեն, հետո միայն սկսեն փոխհատուցումների տրամադրումը. « Հունվարից սկսած բոլոր դեպքերը փոհատուցվելու են: Հունվարի մեկից օրեր առաջ մենք դեպք ունեցանք Տավուշի մարզում: Մենք գտնելու ենք ձեւ՝ այդ ընտանիքի փոխհատուցման: Թեեւ նախատեսված չեն այդ վճարումները, մենք կսկսենք այդ փոխհատուցման տարբերակները գտնել լրացուցիչ հովանավորների հաշվին»,-հավելեց նախարարը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am