Ռուսական մոնոպոլիայում խեղդվե՞նք

Ռուսաստանը գազի գնի հարցում տեղից չի շարժվում  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ  կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը: Աբրահամյանը նշել է. «ՀՀ տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում»: Նա հայտնել է, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը «մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ ՌԴ համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»: «Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ դեռ հունվարի կեսերից վարչապետը հայտնել էր, որ էներգակիրների գների վերանայման հարցով Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին և ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում, այնուհետև հրապարակվեց գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունների փաստը: Այսինքն, վարչապետը արդեն երկրորդ անգամ գազի գնի հարցը հրապարակայնացնում է` դիտավորյալ: Նպատակը կոնկրետ թիրախավորված է ու քարոզչական` ցույց տալ «Գազպրոմ-Հայաստանին», որ հասարակությունը ակնկալում է գազի իջեցում: Վարչապետի կողմից արդեն երկրորդ անգամ հարցի բարձրաձայնումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանն, ինչպես ասում են, տեղից չի էլ շարժվում: Ինչու՞ է Հայաստանում բենզինն ավելի թանկ, քան Վրաստանում ու Ուկրաինայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը երեկ այդպես էլ չի հստակեցրել, թե ինչու է Հայաստանում բենզինը գրեթե երկու անգամ թանկ նույն մաքսային տարածքում գտնվող Ռուսաստանից: Ընդ որում, Հայաստանում բենզինի մեծածախ վաճառքով զբաղվում է Роснефть ընկերությունը, որը Ռուսաստանում բենզինը անհամեմատ ավելի էժան է վաճառում: Նկատենք, որ այսօր Հայաստանում «ռեգուլյար» բենզինի մեկ լիտրը 390 դրամ է, Ռուսաստանում՝ 200- 210 դրամ: Նույն տեսակի բենզինը նկատելիորեն էժան է նաև հարևան Վրաստանում՝ 310 դրամ: «Հիմնականում ներկրվում է ՌԴ-ից, բենզին ներմուծող ընկերությունների գնային փոփոխությունները ադեկվատ են ձեռքբերման գների փոփոխություններին։ Մեր օրենսդրության առումով մենք չարաշահման երևույթներ չենք տեսնում, գնային չարաշահման երևույթներ չկան, ավելին՝ մրցակցության պաշտպանության մարմնի խնդիրն է՝ պարզել՝ կա՞ն արդյոք շուկայում մուտքի խոչընդոտներ, թե՞՝ ոչ։ Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այս շուկայում խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան», նշել է ՏՄՊՊՀ նախագահը։ Այդ դեպքում ինչո՞ւ է բենզինը Մոսկվայում մոտ երկու անգամ էժան, Շաբոյանը պատասխանում է.«Տնտեսվարողների բիզնես գործունեությունը մենք չենք կարող մեկնաբանել։ Եթե կան ընկերություններ, որ կգտնեն քաղաքներ, երկրներ, որտեղ ավելի էժան է բենզինը, կարող են ավելի էժան ձեռք բերել և ավելի շատ եկամուտ ստանալ, ապա կարող են հանգիստ այդ գործունեությամբ զբաղվել»։ Այսինքն` Роснефть-ից բենզին գնող հայաստանյան ընկերությունները պայմանավորվել են բարձր գնի շուրջ և այլ միտումները ոչ մի կերպ չե՞ն ազդում այդ գների վրա։ Ստացվում է Հայաստանում բենզինը անհամեմատ թանկ է, քան Ռուսաստանում, Վրաստանում և անգամ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայում, որովհետև այստեղ գործ ունենք մոնոպոլ իրավիճակի հետ: Ներմուծումը տրված է մենաշնորհային մեկ կազմակերպության, խոսքը, մասնավորապես, Роснефть-ի մասին է, որը, ինչպես հայտնի է, Հայաստան բենզին առաքողն է կամ առնվազն այն կազմակերպությունն է։ Դրամն էլ սահուն կերպով արժեզրկվում է Հետաքրքիր զուգադիպությամբ հայաստանյան շուրջ երկու տասնյակ բանկերում ազգային արժույթը շաբաթվա ընթացքում արժեզրկվեց՝ օրական 2 դրամով։ Մեկ դոլարի արժեքն այսօր արդեն մոտենում էր 500 դրամի հոգեբանական սահմանագծին։ Նույն պատկերն էր նաև տարադրամի փոխանակման կետերում: Դրանց աշխատակիցները, սակայն, վստահեցնում են՝ փոխարժեքն արհեստականորեն չեն բարձրացնում, հիմք են ընդունում ԿԲ-ի տվյալները։ Հաշվի առնելով ռուսաստանյան զարգացումները, փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա օրերին դրամը դոլարի նկատմամբ կարող է արժեզրկվել ևս մի քանի կետով։ Տնտեսագետները, սակայն, դրանում վտանգավոր ոչինչ չեն տեսնում։ Տնտեսագետների կարծիքով, դրամի արժեզրկումը կարող է նպաստել տեղական ապրանքների արտահանմանը: Հայաստանում, սակայն, ներկրումը 3 անգամ գերազանցում է արտահանմանը, և դրամի արժեզրկումը հանգեցնելու է սպառողական գների աճին: Դոլարով է գնվում գազը, դիզվառելիքը։ Փորձագետները, սակայն, նշում են՝ թանկացումից հնարավոր է խուսափել, քանի որ էներգակիրների գինը միջազգային շուկայում մոտ 4 անգամ նվազել է։ Այսինքն, նավթը վերջին 1,5 տարվա ընթացքում մոտ քառապատիկ էժանացել է, գազի գները ածանցյալ են նավթի գնից, և պետք է վաճառողները, տվյալ դեպքում՝ Роснефть ընկերությունը, ինչպես նաև «Գազպրոմ»-ը, ըստ էության վերանայեն վաճառքի գները, սակագները, ինչի արդյունքում էլ փոխարժեքի փոփոխությունը, դրամի արժեզրկումն այդքան ցավոտ չի լինի: Բայց սա, ինչպես ասում են, նորմալ երկրներում կարող է իրականացվել, ոչ թե ռուսական մոնոպոլիայի մեջ խեղդվող Հայաստանում... Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am