Նոր վտանգներ. Մոսկվան ու Անկարան միմյանց կասկածում են

Անկարայի երկխոսության հերթական կոչը Մոսկվային Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանշու Բիլգիչի փոխանցմամբ՝ Թուրքիան հերթական անգամ երկխոսության կոչով դիմել է Ռուսաստանին: Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան ինքնաթիռի խոցման միջադեպից հետո, Բիլգիչի ձևակերպմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային «սևացնելու և հրահրելու արշավ է սկսել», այդուհանդերձ Թուրքիան պատրաստ է բանակցել՝ թուլացնելու երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը: Բիլգիչն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիայի անդամակցությամբ միջազգային կոալիցիայի բոլոր գործողությունների պատասխանատուն պաշտոնական Վաշինգտոնն է՝ ընդգծելով, թե Լավրովի հայտարարությունն «ուղղված են խնդրի էության խեղաթյուրմանը»:  Թուրքիայի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ խնդիրը որևէ կերպ չի առնչվում Սիրիայում միջազգային կոալիցիայի օդային գործողություններին, հարցի էությունը ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքայի օդային սահմանի խախտումն է․ - «Նոյեմբերի 24-ի միջադեպից ի վեր Ռուսաստանը հակասական մոտեցում է ցուցաբերում՝ հերքելով ողջ աշխարհի փաստերը»: Բիլգիչը հավելել է, թե Ռուսաստանը նույն մարտավարությանն է դիմել հունվարի 29-ին Թուրքիայի օդային սահմանի հերթական խախտումից հետո՝ նաև «անհիմն» որակելով Լավրովի պնդումները, թե Թուրքիան ունեցած տեղեկատվությունը չի տրամադրում Ռուսաստանին․ «Նման խախտումների կրկնության դեպքում հնարավոր գործողությունների ողջ պատասխանատվությունը ռուսաստանյան կողմն է կրելու: Անկարայում Ռուսաստանի դեսպանը զգուշացում է ստացել»: Հունվարի 29-ին, հիշեցնենք, պաշտոնական Անկարան հայտարարություն էր տարածել, որ ռուսաստանյան ՍՈւ- 34 ռազմական օդանավը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Ռուսաստանը, սակայն, հերքել էր դա: Դրանից հետո Թուրքիայի նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, ինչը հաստատել էր Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ չնշելով, սակայն, պատասխանը: ​​Ռուսաստանը փորձում է Սիրիայում իր գործողություններից ուշադրությունը շեղել, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի շրջապատում գտնվող աղբյուրը: Նման կերպ նա մեկնաբանել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը` Թուրքիայի Սիրիա հնարավոր ներխուժման մասին: Թուրքիայի օդային տարածքի խախտումները կհանգեցնեն «կոնկրետ հետևանքների» Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիան պահպանում է երկրի օդային տարածքի խախտումներին դիմակայելու իրավունքը: «Մենք ինքնիշխան իրավունք ունենք` հիմնված միջազգային օրենսդրության վրա, պատասխանել մեր օդային տարածքի խախտումներին, ինչպես նաև կիրառել անհրաժեշտ միջոցառումները և պատասխանել համապատասխան կերպով»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումները կհանգեցնեն «կոնկրետ հետևանքների, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Ռուսաստանի Դաշնության վրա»: Թուրք-սիրական սահմանին վերջին լարվածության ֆոնին  ԱՄՆ պետդեպը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիայի հարավ-արևելք ուղևորություններից, մասնավորապես՝ սիրիական սահմանի հարակից տարածք։ Որպես պատճառ նշվել է «մեծացած սպառնալիքը տեղի և միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից»։ Նշվում է, որ ահաբեկիչների թիրախ կարող են դառնալ հայտնի զբոսաշրջային օբյեկտները, ամերիկյան կառավարությանը պատկանող շենքերը, ոստիկանությունը և թուրքական իշխանության այլ մարմիններ։ Բացի այդ, կա մարդկանց առևանգման սպառնալիք, հատկապես հարավ-արևելքում։ Այնտեղ վտանգ են ներկայացնում նաև հարակից սիրիական տարածքից իրականացվող գնդակոծությունները։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Ռուսաստանին ու Իրանին՝ կապված սիրիական զարգացումների հետ. «Իրանն ու Ռուսաստանը մասնակից են Սիրիայում խաղաղ բնակիչների զոհվելուն։ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն էլ ավելի խորացրին խնդիրն այդ երկրում։ Ռուսական ավիացիան հիմնականում ռմբակոծում է ընդդիմության, և ոչ թե ԴԱԻՇ-ի դիրքերը։ Ռուսաստանը, աջակցելով սիրիական վարչակարգին, էթնիկ մաքրում է իրականացնում Սիրիայում, այդ թվում նաև Հալեպում, որը հատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար»։ ՌԴ-ն Թուրքիային կասկածում է Սիրիա ռազմական ներխուժում նախապատրաստելուն Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող դեպքերը վկայում են Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժման ինտենսիվ նախապատրաստության մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը. «Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու համար Թուրքիայի կողմից ինքնիշխան պետության՝ Սիրիայի տարածքում ռազմական ներխուժում իրականացնելու համար։ Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք ֆիքսում Սիրիայի տարածքում ակտիվ գործողությունների դիմելու թուրքական զինված ուժերի քողարկված պատրաստության ցուցիչներ»։ Նրա խոսքերով՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեսանյութեր է ցուցադրել, որոնցում երևում են, թե ինչպես են թուրքական ինքնագնաց հրանոթները հարվածներ հասցնում Լաթաքիայի հյուսիսում գտնվող բնակավայրերին։ Կոնաշենկովը զարմանք է հայտնել, որ Պենտագոնի, ՆԱՏՕ-ի ու Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մասին շատ խոսել սիրող կազմակերպությունները լռություն են պահպանում այդ կապակցությամբ։ «ՆԱՏՕ-ի անդամ երկրի նման քայլերը ամենևին էլ չեն նպաստում Եվրոպայում վստահության ու անվտանգության ամրապնդմանը։ Թուրքիայի այդ գործողությունները գնահատում ենք որպես Սիրիայի հետ սահմանին ռազմական ապօրինի գործունեությունը թաքցնելու փորձ»,- ասել է Կոնաշենկովը։ Մոսկվան չի մոռանա ահաբեկիչներին Թուրքիայի աջակցությունը, սակայն կշարունակի բարեկամ մնալ թուրք ժողովրդին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Limes պարբերականին տված հարցազրույցում։ «Մենք չենք մոռանա այդ մեղսակցությունն ահաբեկիչներին»,- ընդգծել է նախարարը։ «Միևնույն ժամանակ հավասարության նշան չենք դնում այսօրվա իշխող վերնախավի, որը անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, և թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի հուսալի ընկերների միջև»,- ասել է Լավրովը։ Փաստացի Մոսկվան արձանագրում է, որ ռազմական գերատեսչությունը գրանցել է թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում ակտիվ գործողությունների գաղտնի նախապատրաստման մի շարք նշաններ։ Իր հերթին Թուրքիան` նախագահի մակարդակով նախազգուշացրել էր ՌԴ-ին` Թուրքիայի օդային սահմանը խախտելու առիթով. «Սահմանային նման խախտումները շարունակելու դեպքում, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանատվություն կրել նաև հետևանքների համար»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել՝ այլևս չներխուժել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների օդային տարածք: «Նախորդ միջադեպերը ցույց են տվել, թե որքան վտանգավոր կարող են լինել նման քայլերը»: Ռուս-թուրքական լարվածությունը` սիրական ճգնաժամում ստանում է ավելի ու ավելի վտանգավոր երանգներ... Մետաքսյա  Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am