Պուտինի խանդը Իրանի հանդեպ` խայթոցի «առաջին ծիծեռնակ»

Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հանդիպել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են քառյակ դաշինքի կազմում ահաբեկչությանը հակազդելը, երկկողմ համագործակցությունն ու Սիրիայում իրավիճակի կարգավորումը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպանատունը։ Հանդիպմանը նաև ընդգծվել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության ու ահաբեկչական խմբերի մասնակցության։ Մի կողմից Ռուսաստանը ցույց է տալիս, որ հակված է Իրանի հետ հարաբերությունները շարունակել գործընկերային սկզբունքների վրա, սակայն մյուս կողմից Իրանի շուրջ կատարվող իսկապես պատմական գործընթացներն Թեհրանի և արևմտյան երկրների տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների խորացման հարցում, կարելի է ասել, լուրջ հիմնախնդիր են դառնում այսօրվա Ռուսաստանի համար: Կարելի է ասել, Մոսկվայից արդեն իսկ հնչեց «առաջին ծիծեռնակը»: Դա խանդի առաջին արտահայտություններ էր... Առաջիկա տարիներին գազի մեծ ծավալով Իրանի մուտքը Եվրոպայի շուկա կասկածելի է, Նյու Յորքում ներդրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է արդեն երկու տարի անց հեղուկացված գազ մատակարարել Եվրոպային։ Այդ առնչությամբ Մեդվեդևը հայտարարել է. «Անկեղծ ասած՝ չի կարելի լրջորեն վերաբերվել որոշ հրապարակումների, որ Իրանի հեղուկացված գազի առաջին մատակարարումները կսկսվեն արդեն երկու տարի անց։ Մենք գիտենք նման նախագծերի իրագործման ժամկետները»։ «Գազպրոմի» ներկայացուցիչ Օլեգ Ակսյուտինը հավելել է, որ Եվրոպային գազատարով իրանական գազ մատակարարելը նույնպես կլինի խնդրահարույց. «Որպեսզի իրանական գազի պաշարներն ուղղվեն Թուրքիա կամ Եվրոպա, անհրաժեշտ է դրանք տեղափոխել հյուսիս, իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածք։ Անհրաժեշտ է կառուցել հարավ-հյուսիս գազատար։ Դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ Իրանի էներգետիկ հաշվեկշռում գազի մասնաբաժինը կազմում է 60 տոկոս, Իրանը պետք է բավարարի գազի ներքին պահանջարկը»։ Իրանն էլ իր հերթին պատասխան քայլ է արել: Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Ռուսաստանից չի գնի T-90 տանկեր, հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմեթ Ռեզա Պուրդաստանը։ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Պուրդաստանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է իր փորձագետներին ուղարկել Ռուսաստան՝ T-90 տանկերի գնման համաձայնագիր ստորագրելու համար։ Պուրդաստանն այժմ, սակայն, հայտարարել է. «Մենք Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբին հայտնեցինք, որ T-90 տանկերը մտնում են մեր հետաքրքրությունների մեջ։ Սակայն հաշվի առնելով Իրանի հնարավորությունները՝ T-90 տանկերի գնման հարցը հանվել է օրակարգից։ Մենք պատրաստվում ենք արտադրել սեփական տանկեր»։ Իրանը կարողացել է պահպանել հարաբերությունները Չինաստանի ու Ռուսաստանի հետ պատժամիջոցների գործելու ժամանակ, ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին: «Մենք միշտ պահպանել և ամրապնդել ենք հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ»,- հայտարարել է Զարիֆը` նշելով, որ Իրանը «չի մոռանա երկրներին, որոնք աջակցել են Իրանին պատժամիջոցների գործելու ժամանակ»: Զարիֆն ընդգծել է, որ երկիրը պատրաստ է հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ` Իրանի արտահանման զարգացման պայմաններում: «Մենք արևմտյան երկրներին հայտնել ենք, որ մենք ոչ թե ցանկանում ենք նոր շուկա լինել իրենց արտահանման համար, այլ ավելի շուտ արդյունաբերական ապրանքներ արտադրող գործընկեր` կենտրոնացված արտահանման վրա»,- հավելել է նա: Իրանն, իհարկե, Ռուսաստանի հետ առճակատման կողմնակից չի ցանկանա դառնալ: Այժմ էլ նա կողմնակից կլիներ Ռուսաստանի հետ ունենալ կանխատեսելի, կայուն հարաբերություններ, բայց արդյոք դրան պատրաստ է Պուտինը, երբ տեսնում է, թե ինչպես է ազատություն ստացած Իրանը վերածվում ոչ միայն տարածաշրջանային հիմնական խաղացողի, այլև աշխարհաքաղաքական լուրջ գերտերության, այսինքն` գործընկեր, մրցակից պետությունից դառնում է ինչ-որ առումով Ռուսաստանի շահերին հակադրվող երկիր: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am