Մարդու իրավունքների այլեւս նախկին պաշտպան Կարեն Անդրեսայանի հրաժարականից հետո Հանրապետականները երկար դեգերումներից հետո կատարեցին ՄԻՊ թեկնածուի իրենց ընտրությունը: Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, որը հաստատվել է ՀՀԿ խմբակցության նիստում: Այլեւս կասկած չի հարուցում, որ ՄԻ հաջորդ պաշտպանը՝ ավելի ճիշը Հանրապետականի Պաշտպանը լինելու է Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապեu բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
Արման Թաթոյանն, անշուշտ, բավարարում է պահանջվող բոլոր չափանիշներին, միայն ոչ գլխավորին, այն է՝ օմբուդսմեն կարող է լինել նա, ով հանրության շրջանում ճանաչված եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է, նաեւ ակտիվ իրավապաշտպան գործունեություն է ծավալել։ Մինչդեռ Արման Թաթոյանը ոչ միայն հանրային լայն զանգվածների մոտ հեղինակություն չի վայելում, այլ քչերն են նրան ճանաչում: Կարելի էր գոնե իր նախորդի՝ Կարեն Անդրեասյանի օինակով նրան էլ «ռասկրուտկա» անել, բայց ՀՀԿ-ն հավանաբար որոշել է այլեւս թողնել բոլոր ձեւականությունները: Արման Թաթոյանը հանրությանը ներկայացել է որպես Արդարադատության փոխնախարար, պետական պաշտոնյա, որը չի շեղվել իշխանության վարած կուրսից ու երբեւէ աչքի չի ընկել այդ կուրսում չտեղավորվող հայտարարություններով:
Հատկանշական է, որ Արման Թաթոյանի կենսագրության մեջ նշված չէ բանակում ծառայելու մասին, ասել է թե՝ բանակում չի ծառայել, եւ արդեն իսկ կասկածելի է, թե ինչպես զինվոր չդարձած մարդը պետք է պաշտպանի զինվորի իրավունքները։ Մյուս կողմից՝ բնականաբար, «բարձր հեղինակություն» վայելող չափանիշին համապատասխանող մարդ գտնելը իշխանության համար լուրջ խնդիր է. նախեւառաջ եթե վերջին 25 տարիներին Հայաստանը շարժվեր իրական ժողովրդավարության ճանապարհով, ՄԻՊ-ի ինստիտուտն ինքնաբերաբար կվերանար, ակնհայտ կլիներ, որ այդ ապարատը մեզ պետք չէ: Սակայն այժմ ժողովրդավարության առումով մենք ավելի բարդ իրավիճակում ենք, քան 90-ականներին:
Հայաստանում ՄԻՊ-ի լավ թեկնածուներ շատ կան. կան այնպիսիք, որ չեն հեղինակազրկվել և իսկապես զբաղվում են մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, կարծես թե մի քանի անուն անգամ շրջանառվեց, ի դեմս՝ իրավապաշտպանների ու հատկապես Ավետիք Իշխանյանի, սակայն խնդիրն այն է, որ ցանկացած մեկը մտնելով համակարգ՝ կամ պետք է խաղա ՀՀԿ-ի խաղի կանոններով, կամ դառնա «անատամ» Պաշտպան:
Անի Սահակյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը