Վարչապետի հանձնարարականը Կուտոյանին՝ ՌԴ քաղաքացիների համար
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ սկսկել ՌԴ քաղաքացիների՝ ՀՀ տարածք ներքին անձնագրերով մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորության ընձեռնման համար:Նա իր հանձնարարականները տվեց Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Այնուհետև՝ դիմելով զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարին, նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ «Հանձնարարում եմ ՌԴ քաղաքացիների համար պատրաստել զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքնեի մասին», - ասաց նա: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին հավանության արժանացավ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ՌԴ անձնագրով ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորության ընձեռնման մասին որոշումը:
