Արտակարգ դեպք Երևանում. բնակարան թալանողը 12-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սևակ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն բաժնի քննչական բաժնի պետի տեղակալներ Հարություն Խեդոյանն ու Վահե Լաչինյանը։ Այս պահին տեղում աշխատում է նաև դատաբժիշկը, իսկ դին անճանաչելի է, քանի որ ընկած է բերանքսիվայր և գլուխն ամբողջովին ջախջախված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։ Նրա մոտ հայտնաբերվեց մարտկոց /батарейка/, ձեռնոցներ, իսկ մի քիչ այն կողմ հայտնաբերվեց պտուտակահան։ Այս պահին ոստիկնությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի r rr rrr

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am