Աղետն արդեն տեղի է ունեցել, դուք հրճվում եք հետցնցումներով. Նվեր Մնացականյան
Ուշագրավ վիճակ է. քաղաքական մթնոլորտի թատերականացումը հարկ է այս պահին ֆիքսել.ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողները կհանձնեն 30 հարցից բաղկացած թեստ. անցողիկ է 27 միավորը։ Չգիտեմ ում է ոգևորել այս որոշումը, բայց այն շատ է նման աղետի մասին ահազանգի։ Ստացվում է, մենք սպառել ենք կրթության մեզ ուղեկցող պաշարը և հիմա գրագիտության պահանջն է՞ սփոփելու նոր կառավարիչներին։Մի գուցե ընդունենք, որ այսքան տարիներ անկման մեջ ենք գտնվել և հիմա փորձում ենք կանգնեցնել կամ մեղմել անկման թափանիվը՝ գրագիտության այս զավեշտալի շեմը հաստատելով միայն խորհրդարանում [ եթե, իհարկե, այն քաղաքական գործիք չէ]։ Իսկ պատկերացնում եք երկրորդ աղետը. երբ մասնագիտական հանձնաժողովն ու պատգամավորի թեդկնածուն համաձայնություն են ձեռք բերում[ չբացատրեմ ինչպես] բարձր միավորների շուրջ և ԱԺ֊ն կրկին համալրվում է բարձրագույն կրթությամբ պատգամավորներով։ Իսկ ով կպատասխանի հարցին.֊ինչ է փոխվում ԱԺ֊ում այդ ցենզով։Այն ճանապարհը, որ իբր թե մատնանշում է նոր սահմանադրությունը, փոսալցումներով հաստատ չես փրկի։Այնպես որ, աղետն արդեն տեղի է ունեցել, դուք հրճվում եք հետցնցումներով. խանգարում են միայն սահմանից ստացվող լուրերը… Նվեր Մնացականյանի գրառումը
