Կհետապնդե՞ն Իշխան Զաքարյանի կնոջը
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել:Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետեւ ազատված շենքը գնել: Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել: Օրինակ, ինչպես նշում են մեր աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը: Նույն շրջանակները նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ սեփականաշնորհումների օրինականությունն այն բանից հետո, երբ Սողոմոնյանը սառեցրեց Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը, իսկ նրա ամուսինը հայտարարեց, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին:Մենք փորձեցինք տիկին Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ թե՛ դպրոցների սեփականաշնորհման, թե՛ դրանց նկատմամբ պատկան մարմինների հնարավոր ուշադրության վերաբերյալ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
