Նախընտրական «կրակոցներ», ով ում դեմ

Այլեւս կասկած չի հարուցում, որ նախընտրական տարին սպսավածից դրամատիկ է ստացվելու, արդեն իսկ տրվել է դրա մեկնարկը ու ասպարեզ են նետվել նաեւ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք չնայած իրենց քաղաքական հայտի, նախկինում աչքի չեն ընկել իշխանության նկատմամբ արմատականությամբ, եթե չասենք, որ ինչ որ առումներով յուրային են համարվել, որոշ պահերին աջակցություն ցուցաբերել նույն իշխանության նախագծերին,կարճ ասած՝ քիչ հավանական էր, որ նրանց կողմից առճակատումը: Միանգամից ասենք, որ խոսքը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասին, ով տարեվերջին ձեւավորեց Լուսավոր Հայաստան կուսակցությունը ու հայտ է ներկայացրել գալիք ընտրություններին մասնակցելու:Նրան կարելի է համարել այս քառօրայի <<հերոսը>> իշխանության դեմ պայքարում, մինչդեռ Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորը գիտեն՝ ով ում բարեկամն է, ով ում աջակցությունն ունի, այս պարագայում պատգամավորն էլ չի թաքցնում երիտՀՀԿ-ականների եւ իր ջերմ հարաբերությունները: Բայց ստացվեց այնպես, որ նա առաջինը մարտնչեց յուրայինների դեմ, սկզբում Արփինե Հովհաննիսյանի, որը Մարուքյանի մտերիմներից է, ապա՝ Էդուարդ Շարմազանովի: Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց կոռուպցիայի դեմ պայքարի, այսպես ասած, նորաստեղծ խորհրդի գործունեության արդյունավետության հարցը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է արել այդ խորհուրդը իր գործունեության մոտ մեկ տարվա ընթացքում:Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պատասխանից պարզ դարձավ, որ խորհուրդը չի արել ոչինչ: Նախարարը  զեկուցեց,  թե երկու նիստ են անցկացրել, լուրջ հարցեր են քննարկել, ընդունել են գործողությունների ծրագիր 2015-18 թվականների համար, և պետք չէ թերահավատություն սերմանել, մի խոսքով՝ իրականությունից կտրված տեսկան բառակույտ շռայլեց: Իհարկե, մեծ ձեռքբերում կարելի է համարել այն, որ արդարադատության նախարարը չվստահեցրեց, թե Հայաստանում կոռուպցիա չկա, ինչպես մի քանի օր առաջ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարեց, սակայն շատերը նկատեցին, որ նախարարին ուղղված հարցից անհանգստություն ցուցաբերեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով եւս կոռուպցիայի խորհրդի անդամներից է ու Մարուքյանի հարցը նախեւառաջ իր ուղղությամբ կրակոց զգաց…Միանշանակ հասկանաի է, թե Մարուքյանը ում փամփուշտով եւ որ ուղղությամբ էր կրակում, ինչու, թերեւս <<հետքերը մաքրելու>> նպատակով էլ նա որոշեց նախարարին ուղղված տհաճ հարցից հետո մի քիչ էլ նեղը գցել երիտհանրապետականի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովին, ով մեկ օր առաջ ԱԺ ամբիոնից  գավառամիտ ու պրիմիտիվ էր բնորոշել այն բանի համար, որ Մարուքյանն առաջարկել էր համաչափ տարածքային զարգացման ծրագրի համաձայն մի քիչ էլ մարզերին ուշադրություն դարձնել:«Այսօրվա Հայաստանը ձեր պատասխանատվության արտացոլանքն է, որտեղ ապրում է 1 մլն աղքատ մարդ: Եթե ընդունենք, որ կա գավառամտություն, ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծավոր քաղքենի»,- Շարմազանովի երեսին նետեց նա: Բայց դա քիչ էր: Մարուքյանն այս անգամ ձեռնոց նետեց ամբողջ ՀՀԿ-ին ու զգուշացրեց, որ այլ ելույթներ չլինեն: «ԱԺ ամբիոնից կվիրավորեք՝ ԱԺ ամբիոնից կստանաք պատասխան, ջրում կվիրավորեք՝ ջրում կստանաք պատասխան, օդում՝ կստանաք օդում, հողում՝ հողում: Նոր բան մտածեք»: Ինչպես ասում են՝ կենացները քաղցրանում են եւ նախընտրական պայքարում հնարավոր է զոհաբերել անգամ յուրայիններին:   Անի Սահակյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am