Թրամփի երկնաքերի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել (տեսանյութ)
Reuters գործակալությունը փոխանցում է,որ Նյու Յորքի Trump Tower երկնաքերի մոտ բողոքի ակցիա է անցկացվել այն տեղեկության ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է թույլատրել Keystone XL և Dakota Access նավթատարների կառուցումը:600 ցուցարարներ են ձերբակալվել և ավելի ուշ ազատ արձակվել: Dakota Access նավթատարի կառուցումը, որը պետք է միացնի Հյուսիսային Դակոտա և Իլինոյս նահանգները, առաջացրել է հասարակության բողոքը, քանի որ քաղաքացիները մտավախություն ունեն, որ այն վատ կանդրադառնա նահանգում խմելու ջրի որակի վրա: Նախկին նախագահ Բարաք Օբաման սառեցրել էր շինարարությունը: Մասնավորապես, Keystone նավթատարի կառուցումը, որը պետք է միացնի ԱՄՆ-ն կանադական Ալբերտա նահանգի հետ, կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ այդ ծրագիրը կխախտի ԱՄՆ-ի առաջատար դիրքը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:
