Քաղաքագետը շարունակում է հացադուլ և ջրադուլը

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ «Նրա առողջական վիճակը լավ է, բուժզզնում անցնում է պարբերաբար: Դեռ չի դադարեցրել»,-Հայելի.am- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը : Ղլեչյանը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան 13 հացադուլավորներ, որոնք հիմնականում քրեական գործերով են: Սուրենյանցը  պնդում է, որ իր նկատմամբ գործել են ապօրինի և արդարադատություն է պահանջում։ Նշենք, որ Սուրենյանցին կալանավորել են  դեկտեմբերի 22-ին, հենց դատարանի դահլիճից։ Նա մեկ միլիոն դրամ գրավ էր մուծել, որպեսզի ազատ արձակվի, սակայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հաշվի չի առել այն։ Սուրեն Սուրենյանցը բողոքարկել է կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխելու մասին վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը մեղավոր է ճանաչվել զգալի չափերով հափշտակություն կատարելու մեջ եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրական եզրակացության՝ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին եւ վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար եւ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրենյանցը բժշկական փաստաթղթեր ձևակերպելու եւ Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել նրան եւ վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 400.000 եւ 800.000 ՀՀ դրամ գումար: Նա նաեւ ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել երկու անձանց եւ նրանցից վերցրել է 500 եւ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Աստղիկ Ավագյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video) Քաղաքացու բորբոքված դիտարկումները՝ Փաշինյանին․ «Բա ես ինչ իմանամ՝ ինչի, կյանքի էդ էջը փակեք» (video) «Աննա՛, Կանդազի պահով մենակ Կանդազն է մեղավոր․ կասեմ՝ ինչու». Նարե Սոսե (video) Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am