ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի աշխատանքները վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ՝ սա արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ Վեհաժողովի աշխատանքները նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագումար նիստի օրակարգում համատեղ բանավեճի ձևաչափում քննարկվել է 2 զեկույց ՝ իտալացի պատվիրակ, ԱԼԴԵ խմբի ներկայացուցիչ Ադել Գամբարոյի հեղինակած՝ ,,Առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության,, թեմայով, ինչպես նաև՝ կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության մասին հոլանդացի պատվիրակ Մարիտ Մայիջի ներկայացրած զեկույցը: Մամլո հաղորդագրություն
