Մեր դուռը փակ չէ. Էդգար Առաքելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը, Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,խոսելով առաջիկա ընտրությունների մասին, նշեց.«Կուսակցությունը մասնակցելու է սեփական ցուցակով, դաշինքների չի միանալու:Մեր ցուցակում ներառելու ենք գաղափարակից, մեր արժեհամակարգը կիսող հասարակական և քաղաքական գործիչների:Առանձին անհատների մասով արդեն կան որոշումներ, բայց ես դեռ չեմ կարող պաշտոնապես հայտարարել:Մեր ծրագրի հիմքում լինելու է Հայաստանը ԵՏՄ-ից դուրս բերելն ու Եվրամիություն ինտեգրվելը»: «Հայկական Վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ հավելեց, որ կուսակցությունը, ամենայն հավանականությամբ միայնակ կմասնակցի ընտրություններին: «Այս ընթացքում նույնպես հանդիպումներ լինում են, դուռը փակ չէ, բայց ամեն ինչ վերջնական պարզ կլինի առաջիկա օրերին»,-ասաց նա:
