Սամվել Կարապետյանը պատրաստ է ավելի մեծ միջոցներ ներդնել Հայաստանում
Հայաստանում արդեն բիզնեսի համար դրական փոփոխություններ են նկատելի: Այս մասին rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն անցկացրած հանդիպումից հետո:
««Տաշիր» ընկերությունը մշտապես ակտիվ բարեգործական և ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանում, սակայն այժմ մենք պատրաստ ենք երկրի տնտեսության մեջ ավելի մեծ միջոցներ ներդնել::Իմ որոշումը կապված է ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ»,-ասել է Սամվել Կարապետյանը:
Գործարարը նաև հավելել է, որ «Տաշիր» ընկերությունն առաջին հերթին ավելի մեծ միջոցներ է ներդնում Հայաստանի էներգետիկ ոլորտում: Երեկ ՀՀ վարչապետը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
