«Օլիգարխիայի բուրգը պետք է ճաքի, որին մենք պետք է օգնենք».քաղաքագետ
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը իշխանության մեջ անվստահության մթնոլորտի մասին է խոսում: Շահեր ունեցող խմբերը վերադասավորումների են գնում:Իրական ընդդիմություն չկա, եղած ուժերն էլ խորհրդարան անցնելու դեպքում իրար մեջ գործարքների են գնում: Խորհրդարանում կլինի պահպանողական ՀՀԿ-ն՝ իր արբանյակներով, բայց փոքր-ինչ մաքրված դեմքերից: ԲՀԿ-ն էլ կլինի, կուսակցության մաքրումից հետո դժվար է պատկերացնել, որ Ծառուկյանը անցնի Մովսեսի ճանապարհով ու որևէ հավակնություն չունենա:Եթե ԲՀԿ-ն պահի սոցիալական ուղղվածությունն ու ավելի համակարգային բնույթ դրան հաղորդի, ավելի հաջողակ կլինի»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Օլիգարխիայի բուրգը պետք է ճաքի, որին մենք պետք է օգնենք»,-ասաց քաղաքագետը ,ում համոզմամբ՝ խորհրդարանում կլինի նաև «Ելք» դաշինքը, որ այլընտրանք է ծեր գործիչներին: Դժվար կլինի Օսկանյան-Օհանյան դաշինքի պայմաններում. «Ի՞նչ պետք է անեն՝ համոզելու համար, որ ընդդիմություն են»: Հովիկ Աբրահամյանը կմնա՞ քաղաքականության մեջ. «Իհարկե նա ռեսուրս ունի, բայց չեմ կարծում, որ Բարգավաճի հետ կլինի: Բայց Հովիկ Աբրահամյանին գլխավոր ֆիգուր չեմ տեսնում: Նա շանս ուներ որպես վարչապետ ինչ-որ բան անելու, բայց դա չեղավ ու հեռացավ»:
