Ես իմ ձայնը տալու եմ Հանրապետական կուսակցությունը.Անի Զախարյան
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը մի քանի ամիս առաջ նա հանդիպել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: «Փորձեցի ձեռք մեկնել այդ ուժին: Վերջին մեկ ամսում դիմեցի Արթուր Բաղդասարյանին՝ ասելով, որ մենք չենք լուծարվելու, և որոշումներն ընդունվելու են կոլեգիալ կերպով, ինչպես նաև ընդգրկված եմ լինելու առաջին հնգյակում: Մինչև այս պահը պատասխան չունեմ »,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում պատմեց նա և հավելեց,որ դիմել է նաև «Ելք» դաշինքին և պատասխան չի ստացել: Նույն սցենարն է եղել նաև «Ալյանս» կուսակցության պարագայում: «Ես իմ ձայնը տալու եմ Հանրապետական կուսակցությունը: Մենք ուզում ենք գնալ այն ուժի հետ, որը փոփոխություններ է ուզում իրականացնել»,-հայտնեց նա և հավելեց,որ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, ու թեև անձնական նամակով պատասխան չի եղել, Սարգսյանը նրան հանրային կերպով է պատասխանել, հատկապես Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Ընդդիմադիր դաշտը ունայն է և ուրիշ տարբերակ չի մնում»:
