«Ինչո՞ւ էր երակը կտրելուց հետո` հելնում էդքան ճանապարհը գնում» /տեսանյութ/
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատաքննությունը շարունակվում է: Հայկազ Բարսեղյանի հայրը Հայելի.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հավատում է արդարադատությանը: Արկադի Բարսեղյանը նկատեց, որ միայն Գնել Թևոսյանի փաստաբանը` Արա Զաքարյանն է ընդգծում, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը ինքնասպանություն է գործել: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: «Հասկանալի է, որ Գնելի փաստաբանն է, բայց ակնհայտ երևում է որ այդ ամենը ինքնասպանություն չէ: եթե որդիս ինքասպանություն էր ուզում գործեր, ինչու էր երակը կտրելուց հետո հելնում էդքան ճանապարհը գնում, միանգամից արնաքամ կլիներ էլի»,-ցավով ասաց Արկադի Բարսեղյանը: Նա փաստեց, որ պտտաձողը այնքան բարձ էր եղել, որ նույիսկ նա չէր կարողա բարձրանար.« Դա նրանց գործն է, թող հայտարարեն, որ ինքասպանություն է, իսկ ես մեկ անգամ ևս փաստում եմ, որ դաժան սպանություն էր»,-եզրափակեց հայրը: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
