Պարույր Հայրիկյանը դեմ չէ. Դա միայն աջերի՞ հարցն է, ձախերը չպե՞տք է վատ զգան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեմ չէ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ծառուկյանի հետ դաշինքով հանդես գալուն՝ ասաց նա: «Անկախ նրանից՝ անցյալում տարբեր խնդիրների հետ կապված մենք ի՞նչ գնահատականներ ենք տվել այս կամ այն քաղաքական ուժին, գործչին, վերջին շրջանում մեր արած շեշտադրումը հետևյալն է՝ ժողովրդավարությունը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին և բոլոր քաղական ուժերին»,- պարզաբանեց նա: Միաժամանակ բանախոսը նշեց նաև, որ Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան- Արամ Գասպարի Սարգսյան նորաստեղծ դաշինքին իրենց կուսակցությունում եղել են նաև դեմ արտահայտվողներ: «Հայաստանում Սահմանադրությունը կեղծված է՝ ի՞նչ է, դա միայն աջերի՞ հարցն է, ձախերը չպե՞տք է վատ զգան»,- ասաց Հայրիկյանը:
