Կարեն Կարապետյան vs Գագիկ Ծառուկյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչի վրա է կառուցված նրանց վարկանիշը Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնում թերևս նաև այն հանգամանքով, որ քաղաքական դաշտում ընդգծված լիդերներ չկան: Բայցևայնպես կան առնվազն երկու գործիչներ, ովքեր հասարակության շրջանում ունեն որոշակի դրական վարկանիշ: Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, այդ գործիչներն են վարչապետ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը: Իսկ թե նրանց վարկանիշն ինչի վրա է կառուցված, և որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը, կփորձենք պարզել ստորև: Կարեն Կարապետյան Վարչապետի` որպես համեմատաբար նոր գործչի կերպարը որոշակի հույսեր է ներշնչում: Նրա նկատմամբ վստահության պաշար կա հասարակության հատկապես այն հատվածի մոտ, որի կրթական ցենզը միջինից բարձր է և որը երկրի ապագան կապում է ինտելեկտի, տեխնոլոգիական զարգացման հետ: Վարչապետի վարկանիշը բավականին բարձր է նաև բիզնես դասի շրջանում: «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն զգում են, որ վարչապետն իրենց մտածելակերպի մարդ է: Եվ խնդիրների լուծումը տեսնում է հենց բիզնեսի պրիզմայի միջով»,– կարծում է քաղտեխնոլոգը: Բացի այդ, Կ. Կարապետյանը փորձում է ձևավորել նոր մտածողություն: Տարիներ շարունակ շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա առաջնորդվել ենք բարեգործություն, նվիրատվություն ստացողի հոգեբանությամբ` մի տեղից մի բան ստանանք ապրենք, այս, այն երկիրը մի բան տա, յոլա գնանք: Այսօր վարչապետն առաջարկում է ընթանալ ոչ թե բարեգործություն ակնկալելու, այլ ինքնուրույն ստեղծելու, կառուցելու ճանապարհով: Այս առումով վարչապետ դառնալուց հետո նա երկու հիմնական գործառույթ է կատարում`սանիտարական` մաքրում է դաշտը թե՛ կադրային, թե՛ ուռճացված համակարգից ազատվելու առումով, երկրորդ` կատարում է մոտիվատորի դեր. պետք է ներդրումներ բերել, պետք է բիզնես ծրագրեր ներկայացնել և այլն: Բացի այս, նրա անվան հետ են կապվում որոշակի ռեֆորմներ: Ընդ որում, իշխանական վերին օղակներից օդիոզ դեմքերի դուրսմղումը նույնպես պայմանավորվում են նրանով: Այս ամենն, անշուշտ, դրական է ազդում նրա վարկանիշի վրա: Այնուհանդերձ, վարչապետի կերպարն անխոցելի չէ: Ըստ քաղտեխնոլոգի` նրա վարկանիշի վրա բացասաբար է ազդել հանրապետականացումը, ինչը թերևս եղել է պարտադրված քայլ: Մյուս բացասական գործոնը: Քանի որ երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բավականին ծանր է, մարդիկ օր առաջ արդյունքներ են ակնկալում: Եթե առաջիկա 1–2 ամսում երևացող արդյունքներ չլինեն, իսկ դա հիմնականում վերաբերում է ներդրումներին, ապա այդ հանգամանքը բացասաբար կազդի նրա վարկանիշի վրա: Գագիկ Ծառուկյան Լինելով մեծահարուստ` Գագիկ Ծառուկյանի կարգախոսները միշտ եղել են սոցիալական, նույնիսկ սոցիալիստական: «Եթե Հայաստանում լիներ նորմալ կոմունիստական կուսակցություն, կասեի, որ Ծառուկյանն այդ կուսակցության ընտրազանգվածին է դեպի իրեն գրավում»,– նշում է Վ. Հակոբյանը: Սակայն Ծառուկյանն ընտրել է ճիշտ մարտավարություն: Մի երկրում, որտեղ պաշտոնական վիճակագրությունն անգամ փաստում է, որ սոցիալ–տնտեսական վիճակը ծանր է, բնական է, որ գոյություն ունի բողոքական մի զանգված, որը դեմ է իշխանություններին, ընդ որում, այնպիսի իշխանությունների, որը տասնամյակներ շարունակ միայն հիասթափեցրել է: Աղքատ երկրում դասական առումով ընտրություններ անցկացնելը, այսինքն` գաղափարների, ծրագրերի շուրջ պայքարելը, ինչ–որ առումով դատապարտված է: Սոցիալապես անապահով, նույնիսկ կարելի է ասել լյումպենացված զանգվածի մոտ գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որը շատ դեպքերում իռացիոնալ է: Եվ նրանք գնում են այն ուժի հետևից, որը կարող է տապալել այդ իշխանություններին: Ուշագրավ է, որ սոցիալապես անապահով խավին Ծառուկյանի գործունեության մեջ առավել հետաքրքրում են նրա բարեգործությունները: «Բոլորը ենթագիտակցաբար հույս ունեն, որ կարող են ճիշտ ժամին հայտնվել ճիշտ տեղում, ստանալ բարեգործության իրենց մասնաբաժինը»,– համարում է քաղտեխնոլոգը: Իսկ քանի որ Հայաստանում, ցավոք, այս խավը միայն շատանում է, ուստի ընտրազանգվածի պակաս Ծառուկյանը չի ունենա: Բայցևայնպես, որոշ հանգամանքներ կարող են բացասաբար ազդել նրա վարկանիշի վրա: Առաջին` նա նոր գործիչ չէ և ունի քաղաքական որոշակի բացասական հետագիծ: Իր քաղաքական էվոլյուցիայի ճանապարհին նա իշխանության երկրորդ բևեռից վերածվեց իշխանափոխություն պահանջող գործչի, ինչ–որ առումով հեղափոխական տրիբունի: Այս լոզունգների շնորհիվ նա կարողացավ իր շուրջ համախմբել բավականին ստվար ընտրազանգված: Քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ նա պարզաբանեց, որ 2015–ի փետրվարին հեռացել էր արյունահեղությունից խուսափելու համար: Սա ակնհայտ ակնարկ է առ այն, որ այսուհետ հեղափոխական տրամադրություններ չի ունենալու: Այս հանգամանքը կարող է ինչ–որ չափով հիասթափեցնել արմատական տրամադրություն ունեցող ընտրազանգվածին: Մյուս բացասական հանգամանքն այն է, որ նրա վերադարձը կապվում է իշխանության հետ: «Բայց ես համարում եմ, որ խաղի կանոններ են համաձայնեցվել»,– նշում է Վ. Հակոբյանը: Թե այս երկու գործիչներն ինչպես կընկալվեն և կընդունվեն հասարակության կողմից, ցույց կտան, թերևս, ընտրության արդյունքները:   Մանրամասները՝թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am