Աստանայում պայմանավորվել են
«Աստանայում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջև անցկացված բանակցություններում եղել է ամբողջովին դրական մթնոլորտում. Մենք բավական շատ ժամանակ ենք ծախսել ամփոփիչ հայտարարության տեքստի համաձայնեցման վրա։ Մեր ռազմական փորձագետների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու համար եռակողմ ձևաչափով այսպես կոչված համատեղ օպերատիվ խումբ, որը այստեղ՝ Աստանայում, իր աշխատանքները կսկսի արդեն փետրվարի սկզբին»,- RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը : «Այդ խմբի առաջադրանքը լինելու է ռազմական գործողությունների հրադադարի ռեժիմի պահպանումը և որևէ խախտման բացառումը։ Անհրաժեշտության դեպքում այդ խմբի աշխատանքներում ներգրավվելու են ինչպես սիրիական բանակի, այնպես էլ զինված ընդդիմության ներկայացուցիչները»,-ասել է նա:
