Վիրավոր զինվորին տեղափոխել են Երևան.նրա վիճակը ծանր է
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանին ԼՂ հոսպիտալից տեղափոխել են Երևան՝ «Մուրացան» կլինիկական զինվորական հոսպիտալ,նրա վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը հունվարի 16-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով էր հրազենային վիրավորում ստացել:
