Ռուսաստանի ՊՆ-ն պատասխանում է Սթոլթենբերգին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիմարություն է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը, թե Սիրիայում լարվածություն աճում է ռուսական ներկայության պատճռով։ «Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունների շնորհիվ ընդամենը մի քանի ամսում սիրիացիները հավատացին, որ կարելի է պայքարել եւ ոչնչացնել միջազգային ահաբեկչությունն իրենց երկրում»,-ընդգծել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։ Կոնաշենկովի խոսքով, «եթե ինչ-որ մեկն այսօր «լարվում է» Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողություններից, ապա միայն ահաբեկիչները»։ Նա ընդգծել է, որ «նախքան Սիրիայում ռուսական ավիացիայի հայտնվելը հենց ՆԱՏՕ-ի երկրներն էին մոտ երեք տարի ցուցադրում, թե իբր ոչնչացնում են միջազգային ահաբեկչությունը»։
