Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը և թիվ 45 երթուղին սպասարկող Газель-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի Տերյան փողոց տանող ճանպարհի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 PO 272 համարանիշի և թիվ 45 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4684 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպակայան գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
