Պյոտր Սվիտալսկին՝ խորհրդարանական ընտրությունների
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ արդար ընտրությունները կստեղծեն դրական մթնոլորտ ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների համար: Խոսելով ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման գործընթացի մասին՝ նշեց, որ այս հարցի պատասխանատուներն անցկացնում են լուրջ քննարկումներ, որոնց արդյունքներն ինքը չի կարող կանխատեսել։ Լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ տեսախցիկների ձեռքբերմանը խոչընդոտում է իշխանություններից կողմից պահանջված ԱԱՀ վճարը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Շատ ինտենսիվ քննարկումներ են իրականացվել վերջին օրերին այս թեմաներով, անգամ ԱԺ 3 հանձնաժողով մինչեւ ուշ ժամեր աշխատում էին՝ քննարկելով բոլոր հնարավոր տարբերակները:Մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի՝ ինչն է իրագործելի կամ այդ ամենը իրագործելի՞ է, թե ոչ: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ապա Կառավարությունն այս հարցում ունի կառուցողական մոտեցում, ինչպես նաեւ՝ ԵՄ-ն ՀՀ հետ ունի համաձայնագիր, որով մեր բոլոր ծրագրերն ազատված են ԱԱՀ-ից»: Հարցին, թե ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների վրա, դեսպան Սվիտալսկին պատասխանեց, որ ՀՀ-ում անցկացվելիք առաջիկա ընտրությունները կարևոր են լինելու առաջին հերթին՝ ՀՀ ապագայի տեսանկյունից։ Ինչպես տեղեկացրեց՝ 2017թ. ԵՄ համար գերակա ուղղությունը լինելու է ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունները, և իրենց ուշադրության կիզակետում են գտնվելու:
