«Ես ինքնուրույն եմ որոշում կայացնում».Խաչատուր Սուքիասյան
Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել,ըստ որի իբրև նախագահականից Խաչատուր Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ:«Ասում են, թե Սուքիասյանները խոր որոնումների մեջ են այս փուլում: Խաչատուր Սուքիասյանը, ում որդին` Ալբերտը, Ծառուկյանների պոտենցիալ փեսացուն է, կցանկանար ԲՀԿ քվոտայով առաջադրվել Կենտրոն-Էրեբունի ընտրատարածքում: Ավելին, խոսակցություն կար, որ Սարիբեկ Սուքիասյանն էլ հնարավոր է ՀԱԿ ցուցակով առաջադրվի: Սակայն ասում են՝ նախագահականից Խաչիկ Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ»,-գրել էր թերթը: Hayeli.am-ը կապ հաստատեց Խաչատուր Սուքիասյանի հետ և խնդրեց պարզաբանում տալ,ինչին ի պատասխան նա ասաց.<<Կարծում եմ,որ իմ անցած ճանապարհով և կատարած քայլերով ցույց եմ տվել,որ ինքնուրույն եմ իմ որոշումները կայացնում ,ինչպես նաև կրում եմ դրանց պատասխանատվությունը>>:
