«ՀՀ-ԵՄ քննարկումը վերջնական տեսքի բերելու հեռանկար կա». Սվիտալսկի
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ԵՄ-ն մինչ ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրի,ասաց.«ՀՀ-ԵՄ բանակցություններում լուծման ենթակա, լրացուցիչ ջանք պահանջող հարցերի, խնդիրների թիվը բավական սահմանափակ է:ԵՄ-ն կաշկանդված չէ ներքաղաքական օրացույցի զարգացումներով։ Այն, ինչ տեսա ՀՀ-ում անցկացված բանակցությունների 9-րդ փուլում, հետևյալն էր՝ երկու կողմերի բանագնացները հատուկ նվիրումով ջանք են գործադրում, որպեսզի վերջնական տեսքի բերվեն բանակցությունները, առաջընթացը տպավորիչ է։ Դեռևս լուծման ենթակա, լրացուցիչ ջանք պահանջող հարցերի, խնդիրների թիվը բավական սահմանափակ է։ Ես կարծում եմ, որ հեռանկար կա քննարկումը մոտակա շաբաթներին վերջնական տեսքի բերելու վերաբերյալ»: Նա վստահեցրեց, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը, ժամանակը, էներգիան մոտակա շաբաթների ընթացքում այս ուղղությամբ ծախսել, գործադրել, որպեսզի համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ ժամանակի տևողությունը բավական կարճ լինի։
