Օրակարգում հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինության փակումը չի խոչընդոտի հայ-իրանական երկաթուղու կառուցմանը, նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց «Նման գործառույթ կարող է իրականացնել համապատասխան նախարարության համապատասխան վարչությունը և, ըստ էության, մենք ազատվեցինք ավելորդ օղակից: Չնայած զանազան լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Հայաստանն այդպիսով հրաժարվում է երկաթուղու կառուցումից, բայց ակնհայտ է, որ դա այդպես չէ: Հայաստանը շարունանում է այս ծրագիրն իր օրակարգում պահել և ջանքեր է գործադրում ներդրողներ գտնելու համար:Այս ծրագիրը ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական :Երկաթուղու կառուցումը նույնիսկ ամենաբարդ պայմանների դեպքում պետք է մնա Հայաստանի օրակարգում» ,- ասաց նա: «Դա չափազանց կարևոր է մեր հակառակորդների վրա ճնշում կիրառելու տեսանկյունից: Իրանը ևս կարևորում է ծրագիրը: Իրանի նախագահի մակարդակով Երևանում հայտարարվեց, որ ծրագիրը Իրանի կողմից դիտարկվում է իրատեսական: Միակ խնդիրը ֆինանսների հայթայթման հետ է կապված և եթե այսօր դա մեզ չի հաջողվում, չի նշանակում, որ հետագայում ևս ֆինանսական միջոցներ ձեռք չեն բերվելու», - ընդգծեց նա:
